Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն ազատ արձակվեցին

337
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 20:30
Քոչարյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն ազատ արձակվեցին

Ռ. Քոչարյանի կալանավորումը պահանջող Շենգավիթի ոստիկանություն հրավիրված 5 քաղաքացիներն ազատ են արձակվել:

«Ասացի՝ ինձ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեմ և դուրս եկա ոստիկանության բաժանմունքից:

Ասում էին, որ ես փորձել եմ անցնել արգելապատնեշների վրայով, սակայն նման բան չի եղել. դուք նկարահանել եք, տեսել եք, ես չեմ փորձել անցնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը: