Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Խոզերը թափ են հավաքում». Սերգեյ Ղահրամանյան

295
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 00:05
«Խոզերը թափ են հավաքում». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ ասում եմ խոզերը թափ են հավաքում, գիտեիք կատակ էի անում:

Թարմ պատեր՝ անօգուտ ու պորտաբույծ գովազդների համար:

Կարճ ժամանակ առաջ էին ներկել այս անցումները, մի ռեյս կպցրեցին, հիմա նորից են ներկելու, սկսել էին ճաղավանդակներից, անցնելու են նորից պատերին:

Ի՞նչ ա ստացվում, ներկում են, մեր քաղաքացիներից գոյացող բյուջեից գումար են ծախսում, նորից պատշաճ տեսքի են բերում մեր համար, որ քայլելուց մարդ էսթետիկ հաճույք ստանա, ու հետո էլի խոզերն իրանց անիմաստ ու ոչինչ չասող ու շատ ժամանակ մարդկանց գցող գովազդներն են կպցնում մաքուր պատերին, որտեղ որ հարթ մակերես կա

սենց կարա անվերջ փակ շղթայով առաջ գնա....

Եթե չեմ սխալվում, վերջերս ԱԺ-ում օրենք ընդունվեց գումար տրամադրելու մասին գովազդի մասին, միգուցե սխալվում եմ, պետք ա ճշտել:

Իսկ իրականում հարգելի Երևանի քաղաքապետարան, էտ ում գովազդները որ կպցրած են, էտ համարներով հետքերով գնացեք ու դատի տվեք, վնասի փոխհատուցումից մինչև ժամանակ վատնելու համար գումարով փոխհատուցում: Այս մասին Նարեկ Առուշանյանը մեկնաբանություններում գրել է, թե ինչպես է պետք անել, չոր օրենքով, ամենախիստ ու կոպիտ ձևերով, մինչև որ հասկանան տհասները.

մի կես ժամ ոտքի վրա փողոցում կանգնենք, կարող ա մի օր գան, մեր վրա էլ գովազդ կպցնեն, ամբողջ քաղաքը կեղտոտում են խոզերը, ամեն ինչին չափ ու սահման կա, խոզերի դեմը պետք ա առնել, էն որ տանում շներին ստերջացնում եք, չեք կարա՞ էս խոզերի համար էլ մի բան մտածեք»։