Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ». Անգելա Մերկել

748
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 19:40
«ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ». Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները պետք է ուժի մեջ թողնել մինչև Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ: Այս մասին նա ասել է Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է 112 հեռուստաալիքը: Մերկելը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման հարցը: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Դոնբասում հակամարտությանը: