Պատկերասրահից գեղանկարների հափշտակության գործով հարցաքննվածների շրջանակը փակ է պահվում
«Թույլ տվեք մնալ մինչ այժմ հրապարակված տվյալների շրջանակում: Հարցաքննված անձանց անուններ հրապարակել չենք կարող». նման պատասխան ստացավ MAMUL.am-ի թղթակիցը ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք հարցաքննվե՞լ են տարբեր տարիներին պատկերասրահը ղեկավարած անձինք, մշակույթի նախարարության պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Ըստ այդմ՝ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները: Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների՝ այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել, իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: MAMUL.am-ը փորձեց հենց իրենցից՝ տարբեր պաշտոնյաներից ստանալ այն հարցի պատասխանը, թե իրենք արդյոք չե՞ն հարցաքննվել հիշյալ գործի շրջանակում: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, լսելով մեր հարցադրումը, խնդրեց քիչ ավելի ուշ զանգահարել, սակայն հետո մեր հեռախոսազանգերն այլևս անպատասխան թողեց: Մեր թղթակցին չհաջողվեց կապ հաստատել Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Ներկայիս տնօրեն Արման Ծատուրյանի հետ ևս խոսել չհաջողվեց: Սա առաջին դեպքը չէ, որ Ազգային պատկերասրահը քրեական քրոնիկոնի համատեքստում հայտնվում է հասարակական ուշադրության կենտրոնում: Այսպես, այս տարվա ապրիլին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել էր, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշմամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին միացած «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին ֆոնդերում բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեին: MAMUL.am-ը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանին հարցրեց, թե ԱԱԾ-ի նախօրեին մատնանշած այս 2 գործերը նույնակա՞ն են, թե՞ միանգամայն տարբեր քրգործեր են: Գլխավոր դատախազությունից խոստացան պարզել ու տեղեկացնել, սակայն մինչև աշխատանքային օրվա վերջ այդպես էլ պարզաբանում չտրվեց: |
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
124Երեկ, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
15621.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
13621.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
15420.04.2024, 23:24