Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

436
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 16:37
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Քիչ առաջ փակ քվեարկությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:

Հաշվիչ հանձնախումբն արձանագրել է, որ ձայների՝ 99 կողմ, 22 դեմ և 1 անվավեր հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր:

Տեղեկացնենք, որ 132 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 122-ը:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: