Հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյից պահպանված միակ ձայնագրությունը. ազգականները, սակայն, հերքում են
![]() Մեքսիկայի ազգային գրադարանը վերջերս հայտարարել էր, որ հայտնաբերվել է մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ձայնի միակ ձայնագրությունը: Նրա ձայնին ներկայիս սերնդից ոչ ոք ծանոթ չէ: Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիզել Ֆրոյնդն, օրինակ, Ֆրիդայի ձայնը անվանել էր «մեղեդային և ջերմ»: Գրադարանի աշխատակիցները նշում են, որ ձայնագրությունը կարողացել են գտնել El Bachiller ռադիոշոուի էպիզոդներից մեկում, որն արվել է 1953-54 թվականներին: Ձայնագրությունում նկարչուհին կարդում է իր ամուսնուն՝ Դիեգո Ռիվերեին նվիրված էսսեն՝ «Դիեգոյի դիմանկարը»: «Նա հսկայական, մեծ երեխա է՝ ընկերասեր դեմքով և տխուր հայացքով»,-ասվում է ձայնագրությունում: Մեքսիկայի մշակույթի նախարար Ալեհանդրո ֆրաուստոն նշել է, որ եթե հաստատվի, որ ձայնը իսկապես պատկանում է Ֆրիդա Կալոյին, ապա այն կլինի միակ պահպանված ձայնագրությունը Ֆրիդայից: Սակայն հայտնի նկարչուհու ազգականները հերքում են այս տեղեկատվությունը: Նրանք պնդում են, որ նկարչուհու ձայնից որևէ նմուշ գոյություն չունի: «Ինչքանով որ հայտնի է Կալոների ընտանիքին՝ Ֆրիդայից ձայնագրություն չկա»,-հայտարարել է Մառա Ռոմերա Կալոն: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
