Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ստեփան Գանտրալյանի՝ «Բաղձանքի երգեր» խորագիրը կրող միջոցառումը

130
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 04:10
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ստեփան Գանտրալյանի՝ «Բաղձանքի երգեր» խորագիրը կրող միջոցառումը

Հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գերմանաբնակ երաժիշտ Ստեփան Գանտրալյանի՝ «Բաղձանքի երգեր» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառմանը կներկայացվեն Ստեփան Գանտրալյանի հեղինակային երգերը՝ գրված վերջին 31 տարիների ընթացքում:

Ստեփան Գանտրալյանը ծնվել է 1963-ին՝ Երևանում, արևմտահայ հայրենադարձների ընտանիքում։ 1980-ին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թատերական ռեժիսուրայի բաժնում:

1980–1982թթ. սովորել է նաև «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիայում։

1993–1998թթ. սովորել է Երևանի ազատ հումանիտար համալսարանում:

2007-ից մինչև օրս՝ որպես երգիչ-երգահան, հանդես է գալիս թե՛ Գերմանիայում և թե՛ արտերկրում՝ կատարելով բալլադներ, ռոմանսներ և շանսոններ ավելի քան 13 լեզուներով։

Երեկոյի ընթացքում իր մասնակցությունը կցուցաբերի նաև կոմպոզիտոր Սամվել Գանտրալյանը (կիթառ, դաշնամուր): Սամվել Գանտրալյանը 1985-1994թթ. սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում (ջութակ): 1994-1998թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (տեսական):

2001-2006թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիա):

Մուտքն ազատ է: