Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ամբողջովին այրվել է». Նազիկ Ամիրյանն՝ իրեն պատկանող հողատարածքի մասին

187
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 12:45
«Ամբողջովին այրվել է». Նազիկ Ամիրյանն՝ իրեն պատկանող հողատարածքի մասին

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ հունիսի 16-ին հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի՝ Էջմիածին քաղաքում գտնվող հողատարածքում։

Այսօր՝ նախքան դատական նիստի սկսվելը Նազիկ Ամիրյանը նշեց, որ այդ առիթով հաղորդում է տրված և իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով. «3 հա ծիրանի այգի էր, ամբողջովին այրվել է»,-ասաց նա:

Ամիրյանը նշեց, որ դա այն տարածքը չէ, որը նվիրաբերվել է պետությանը: