Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը բերման է ենթարկել «շտապօգնության» մեքենան վնասած անձին

257
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 11:05
Ոստիկանությունը բերման է ենթարկել «շտապօգնության» մեքենան վնասած անձին

Հունիսի 17-ին՝ ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ, դեռևս չպարզված առարկայով, կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները: Կա բերման ենթարկված անձ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: