Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման և ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մասին

819
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 10:55
Գագիկ Ծառուկյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման և ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մասին

Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադաձավ երեկ ՀՅԴ-ի հետ հանդիպմանը. «Դաշնակցության առաջարկն ա եղել, որ կարելի ա հանդիպենք, քննարկենք, ասենք թե՝ այսօրվա տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Դիմել են հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը: Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ, եթե ինչ որ հարց կա, հանիպելու, քննարկելու, լսելու իրենց տեսակետը, մեր տեսակետը»,-ասաց նա:

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Այսօր նույնպես մենք խմբակցությունով որոշեցինք, որ թողնում ենք ազատ. ամեն մեկը իրա հայեցողությամբ ոնց կցանկանա, այնպես էլ կքվեարկի»: