Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

«Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին ընկած է կեղտի և կոռուպցիայի մեջ». Լևոն Բաղդասարյան

104
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 10:40
«Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին ընկած է կեղտի և կոռուպցիայի մեջ». Լևոն Բաղդասարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով կամ ազատ արձակելով փոխարինելու պաշտպանների միջնորդությունները. նա կշարունակի մնալ կալանքի տակ:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն իրենց համար անակնկալ չէր. «Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին ընկած է կեղտի և կոռուպցիայի մեջ: Դա ոչ միայն իրավապաշտպաններն են բարձրաձայնում, այլև՝ բարձրագույն իշխանությունը: Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որը ընտրովի արդարադատություն է իրականացնում»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ վերոնշյալ գործը ՄԻԵԴ-ի տիրույթում է, և որոշումն ստանալուց հետո իրենք անմիջապես կդիմեն ՄԻԵԴ:

«Ես կարծում եմ, որ, այո, ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել ինչպես դատական իշխանությունում, անպես էլ՝ դատախազական համակարգում»,-նշեց Բաղդասարյանը: