Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

81-ամյա կնոջից հափշտակել են շուրջ 15 հազար դոլար

342
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 21:30
81-ամյա կնոջից հափշտակել են շուրջ 15 հազար դոլար

Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի բնակիչ, 81-ամյա Լ. Ս.-ն և հայտնել, որ հունիսի 14-ից հունիս 16-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ պայմաններում, անհայտ անձը կամ անձինք բնակարանի ննջասենյակից գողացել են հագուստները և արկղի վրա դրված իր կիսաշրջազգեստի գոտու ներսի կողմում ամրացված 9 հազար դոլարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ.Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունիսի 2-ից հունիսի 8-ը իր տան ննջասենյակից նույնպես գողացել են մոտ 5600 ԱՄՆ դոլար: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է կատարված դեպքերի մասին խորհրդակցել բարեկամների հետ: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: