Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնությունից

264
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 17:25
Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնությունից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Դատավորն ընթերցեց գրությունը, որում նշված է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է իրեն առաջարկված բուժօգնությունից։

Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։