Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կոմիտասի փողոցը կամաց-կամաց վերածնվում է». Կարեն Քոչարյան

343
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 06:25
«Կոմիտասի փողոցը կամաց-կամաց վերածնվում է». Կարեն Քոչարյան

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմիտասի փողոցը կամաց-կամաց վերածնվում է: Վերջապես մեր մայթերն սկսում են մաքրվել ու ծառայել հետիոտնին: Աղբանոցը վերանում է: Արաբկիրցիներովս վաղուց էինք երազում, որ շուկայի դիմացի հատվածը բացվի, վերանա այդ հակասանիտարական վիճակը: Հիմա կասեք՝ բա էս մարդիկ աշխատանք կորցրեցին... Համամիտ չեմ: Աշխատանքը հենց հարևանությամբ է: 1952-ին անվանի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը կառուցեց Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Պրոսպեկտի Փակ շուկայի շենքը, որի կառուցմամբ Երևանում սկիզբ դրվեց քաղաքաշինական մի նոր մշակույթի՝ ծածկած շուկաների: Հետագայում Պրոսպեկտի Փակ շուկայի օրինակով նա նախագծեց և կառուցեց «Երրորդ մասի» և Կոմիտասի փակ շուկաները: Վերջիններս համարվում են պատմա-ճարտարապետական հուշարձաններ: Կոմիտասի շուկայի շենքը բացվեց 1957-ին: Կենտրոնական հատվածում չորս շարքով դասավորված են վաճառքի տաղավարները, ուր միայն չրեղենի, սերմերի, համեմունքների և պանրի վաճառք է: Հետևում նախատեսված է մսի պասաժը, որն այսօր չի գործում, ինչպես նաև չեն գործում շենքի պարագծով տարածվող երկրորդ հարկի տաղավարները: Փոխարենը, ծածկած շուկայի հետևում գործում է, այսպես կոչված, ամառային շուկան: Այն մարդկանց, ովքեր փողոցում առևտուր էին անում, պետք է պարզապես տեղ հատկացնել շուկայի տարածքում, ստեղծել նրանց համար նորմալ մարդկային պայմաններ և դրանով իսկ վերացնել մեր Կոմիտասի շուկան: Կարծում եմ, որ հակառակ կողմի կրպակներն էլ և էլի մի շարք տաղավարներ փողոցի երկայնքով կմաքրվեն և Կոմիտասի հոբելյանական տարում նրա անունը կրող փողոցը կվերածնվի»: