Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դուք իմ ելույթի ժամանակ «հա-հա, հի-հի» եք անում, փորձում եք ինչ-որ սադրանքների ենթարկել ինձ»․ վիճաբանություն՝ Թեհմինա Վարդանյանի և քաղաքապետի միջև

479
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 16:55
«Դուք իմ ելույթի ժամանակ «հա-հա, հի-հի» եք անում, փորձում եք ինչ-որ սադրանքների ենթարկել ինձ»․ վիճաբանություն՝ Թեհմինա Վարդանյանի և քաղաքապետի միջև

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջև։ Ավագանու նիստին նոր աշխատակիցներ կային, որոնց ընդդիմադիրները չէին ճանաչում. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հարցի քննարկան ժամանակ քաղաքապետ Մարությանը, անդրադառնալով Թեհմինա Վարդանյանի խոսքում «պարոն ԺՊ» որակավորմանը, ասաց․ «Տիկի՛ն Վարդանյան, ոչ մեկ Ձեզ չի անվանում տիկին անդամ։ Այո՛, ես միտում եմ տեսնում ուղղակի վիրավորել մարդուն։ Կներեք, միայն ես չեմ տեսնում․ այդ ամենը տեսա մնացած մեր ավագանու անդամների և ամբողջ անձնակազմի դեմքի արտահայտությունից»։

Ի պատասխան քաղաքապետի դիտարմանը՝ Վարդանյանն ասաց. «Պետք չի ուլտիմատումներ դնել, ամեն անգամ իմ խոսքից հետո ծիծաղել։ Պարո՛ն քաղաքապետ, եթե Դուք հպարտ եք, որ ծիծաղեցրել եք մարդկանց, ես չեմ եկել էստեղ ուրախացնելու Ձեզ, որ Դուք ամեն իմ ելույթի ժամանակ «հա-հա, հի-հի» եք անում, ծիծաղում եք, փորձում եք ինչ-որ սադրանքների ենթարկել ինձ, իմ խոսքը վերափոխում եք։ Եթե դա Ձեզ համար բնական ա, իմ համար բնական չի»,- ասաց ավագանու անդամը։

Մարությանն էլ իր հերթին նշեց․ «Խնդրում եմ Ձեզ, հարգալից վերաբերվել բոլորին, ովքեր ինչ-որ մի բան են անում այս քաղաքի համար»։