«Ինչի՞ եք ամեն ինչի մեջ 7 հարկանի պատճառներ փնտրում». Արարատ Միրզոյանը՝ Սասուն Միքայելյանի մասին
«Ա՛յ ժողովուրդ ջան, լուրջ եմ ասում՝ չեմ հասկանում, ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ տենց 7 հարկանի պատճառների ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում: 51 թեկնածու դրել են իրենց թեկնածությունը, բոլորը մտել են գաղտնի քվեարկության, նախապես եղել ա քարոզարշավ, վերջում պարզվել է, որ այ էսինչ 21 մարդն են ավելի շատ ձայներ ստացել»,- արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ Սասուն Միքայելյանը դուրս մնաց ՔՊ վարչության կազմից, արդյո՞ք դա իշխանության պատասխանն էր Սասուն Միքայելյանին, ով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին չաջակցեց ՔՊ թեկնածուին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Էստեղ վիրավորական բան կա. երբ ասում եք՝ չե՞ք կարծում, որ դա էր պատճառը, դա նշանակում է՝ այս ընտրության արդյունքը կազմակերպված և կանխորոշված էր ինչ-որ իքս մարդու, ենթադրաբար, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել, ասենք՝ Նիկոլ Փաշինյանին կամ այլ խմբի, որը особо приближенная к императору, իրենք որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է չլինի, և բոլոր պատվիրակներին ասել են՝ սենց կքվեարկեք, սա՞ ա ամբողջը: Մի քիչ օգնեք ձևավորելու նոր Հայաստանի մշակույթը, էլի»,- հավելեց Միրզոյանը: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30