Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»․ Քոչարյանի պաշտպան

201
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 13:40
«Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»․ Քոչարյանի պաշտպան

Այսօր ասուլիսի ժամանակ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզում հնչեցրած արտահայտությունը։

«Յուրաքանչյուրին է պարզ, որ այդ արտահայտությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Բնականաբար, պարոն Քոչարյանը պարոն Փաշինյանին դատի տվեց։ Դատարանում մյուս կողմը ներկայացրեց պատասխան, թե այս արտահայտությունն անելով՝ պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Մենք ակնկալում էինք, որ կհերքվի այս արտահայտությունը և ներողություն կհայցի արտահայտություն անողը։ Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»,- ասուլիսի ժամանակ ասաց Ալումյանը։

Նա անդրադարձավ նաև հանգամանքին, որ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է փոխհատուցել դատական ծախսերը։

«Անձամբ ես կհատուցեմ 650 000 դրամը, 10% էլ ավել կփոխանցեմ, եթե դատարանն այդպես որոշի»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպանը։