Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար». պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարին

832
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 12:15
«Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար». պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարին

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին․ «Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար»։

Գրիգոր Հովհաննիսյանն, ի պատասխան հնչած հարցի, նշեց, որ դիվանագիտական տեսանկյունից որևէ սխալ չի արվել․ «Դա չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում, մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել»,- ասաց նա։

Թեմայի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ իր համար վերոնշյալ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: