Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ կանցկացվի
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները կներկայացնեն օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված համերգ: Այն կանցկացվի հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ կհնչեն Ջուլիո Կաչինիի, Ալեսանդրո Ստրադելլայի, Ջովաննի Պերգոլեզիի, Անտոնիո Վիվալդիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Լուիջի Լյուցիի, Ժակ Օֆենբախի, Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի ստեղծագործությունները: Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»: Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում՝ Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ: 1988թ. կատարել է Վերդիի «Ռեքվիեմը» Ամստերդամի «Գեբաու» դահլիճում: Նրա ստեղծագործական ուղին խաչվել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, որտեղ, դիրիժոր Ժուրայտիսի հրավերով, կատարել է Վիոլայի դերերգը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում: Վոկալ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր), նաև՝ Մոսկվայում, ուր աշխատել է մինչ կյանքի վերջ: Զբաղվել է ակտիվ համերգային գործունեությամբ, ունեցել է լայն երգացանկ, սակայն շարունակել է մնալ Մոցարտի ստեղծագործությունների կատարման մեծագույն վարպետը: Եղել է բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն, ինչի վկայությունն է ռեժիսոր Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած կերպարը: 1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.՝ Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
7420:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
314Երեկ, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
70016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
73516.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
94116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
113514.04.2024, 22:30