Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ամադինդա» խումբը հանդես կգա Հայաստանում

265
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 20:05
«Ամադինդա» խումբը հանդես կգա Հայաստանում

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը:

Աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և 21-րդ դարի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին 20-րդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երգացանկի գլուխգործոցներ՝ գրված հատուկ «Ամադինդայի» համար: Ջեյմս Վուդի «Կրակով գյուղական թաղումը» գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989-ին՝ Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ 1991-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր «Four4 for Amadinda» ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992-ին։ Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի «Փողերով, թմբուկներով և ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված «Ամադինդային» և մեցցո սոպրանո Կատալին Կարոյիին։ 2002-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր և ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործություններն առանձնակի կարևոր դեր են խաղացել «Ամադինդայի» երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի և անսամբլի միջև շուրջ երկու տասնամյակ տևած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթ քառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։ «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից: