Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել». Աշոտ Ասատրյան

157
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 11:20
«Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել: Թշնամու սադրանքները կանխած մեր դիպուկահարների գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան զինվորականների ու քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց դիպուկահարների գործողությունն էր: Փաստացի, Հասանովը փորձելու է դիվերսիոն գործողություններից, սահմանը ճեղքելու փորձերից անցում կատարել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու գործընթացին, քանի որ մյուս դեպքերը, վերջին շրջանում, բավականին անհաջող են ստացվում, նույնիսկ այդքան զորավարժություններից հետո: Ոչինչ, հեսա մի քանի ահաբեկիչ դիպուկահար շարքից կհանենք, որ նոր խորհրդակցություն հրավիրեն, տեսնենք՝ այդ ժամանակ ում վրա կհենվեն»: