Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST». Արմեն Աշոտյան

181
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 09:30
«ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST. Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմն աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրն ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։ Խրոնիկ միտինգային գործելաոճն առատորեն համեմվում է ամբարտավանության, կիսագրագիտության և ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։ Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։ Տիկնայք և պարոնայք, խորը շունչ քաշեք և դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք և չեք էլ ունենա։ Եվ այդ խանդն ու նախանձն ուղղեք ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելուն։ Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ և սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»։