Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նվազագույն ֆիլտրերի առկայության պայմաններում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը դուրս չի սպրդի». Սուրեն Սահակյան

165
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 09:35
«Նվազագույն ֆիլտրերի առկայության պայմաններում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը դուրս չի սպրդի». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների քարոզարշավը հրապարակային իրականացնելը կարևոր քայլ էր կուսակցություններն ավելի թափանցիկ դարձնելու առումով։ Հաջորդ մակարդակը որոշումների կայացման պրոցեսը գաղտնազերծելն ա։ Շատ-շատերն են ասում, որ կառավարող ուժի դեպքում դա ռիսկային ա։ Ես էդ կարծիքը չեմ կիսում։ Նվազագույն ֆիլտրերի առկայության պայմաններում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը դուրս չի սպրդի։ Առավել ևս, որ պետական գաղտնիք կրողների աստիճանակարգ գոյություն ունի և որևէ վարչություն անպայման կներառի մարդկանց, որոնք նույնիսկ նվազագույն աստիճանին հասանելիություն չունեն։ Սա նոր մշակույթ ա, դրա համար խորթ ու վախենալու ա դիտվում։

Ամեն դեպքում, ընտրությունների կապակցությամբ շնորհավորում եմ կուսակցությանն ու նոր կազմի ընտրված բոլոր անդամներին։ Ըստ իս, այն ավելի հեղափոխական ա, քան երբևէ եղել ա։ Էս հանգամանքը մեր քաղաքական կյանք նոր շունչ բերելու մեծ պոտենցիալ ունի»։