Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՔՊ նորընտիր կազմն ընտրեց վարչության նախագահ

246
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 22:50
ՔՊ նորընտիր կազմն ընտրեց վարչության նախագահ

Քիչ առաջ ավարտվեց ՔՊ նորընտիր կազմի վարչության անդրանիկ նիստը: ՔՊ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց Սուրեն Պապիկյանը և նա 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով ընտրվեց վարչության նախագահ: Քվեարկությունն անցել է փակ: Նախագահի պաշտոնում առաջադրվել են նաև Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք հրաժարվել են:

Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր յուրաքանչյուր գործընկեր արժանի էր այս դերին՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է ստանալ նման մեծաքանակ քվեներ: