Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռելսերի վրա հայտնված մոտոցիկլիստին ականատեսը փրկել է գնացքի գալուց վայրկյաններ առաջ

940
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 21:30
Ռելսերի վրա հայտնված մոտոցիկլիստին ականատեսը փրկել է գնացքի գալուց վայրկյաններ առաջ

Չեխայի Կոստելեց Օրլիցի կայարանում հետաքրքրական դեպք է տեղի ունեցել: Ականատեսը փրկել է ռելսերի վրա հայտնված տարեց տամարդուն գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ: 85-ամյա Յիրժի Դուշկան մեծ արագությամբ սլանալիս չի նկատել ուղեփակոցն ու հայտնվել է ռելսերի վրա: Նրան օգնության է շտապել ականատեսներից մեկն ու ետ քաշել ռելսերից՝ հասցնելով փրկել նաև նրա մոտոցիկլետը: Մոտեցող գնացքը հասցրել է կանգնել, սակայն՝ մոտոցիկլիստի ընկած վայրից մի քանի մետր անց: