«Ինձ չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում իմ որոշման մասին»․ Բուֆֆոն
![]() ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է՝ ինչու է հրաժարվել երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ «Ես էմոցիաներ եմ փնտրում, կարող եմ թույլ տալ ինձ ևս մեկ տարի խաղալ: Դեռ 5 ամիս առաջ ՊՍԺ-ում ինձ ասացին, որ մրցաշրջանի վերջում ես կդառնամ թիմի երկրորդ դարպասապահը։ Հունվարից ես մտածեցի դրա մասին և եկա այն եզրակացությանը, որ դա ինձ համար չէ: ՊՍԺ-ի որոշումը հասկանալի և ռացիոնալ էր, իսկ առաջարկը՝ գայթակղիչ, բայց 41 տարեկանում ես նորից զգացի այդ ֆիզիոլոգիական պահանջը՝ վառ զգացմունքներ ստանալ խաղից։ Էմոցիաներն ինձ էներգիա են տալիս, թույլ են տալիս զգալ ինձ՝ ինչ-որ մեծ բանի մաս։ Հիմա, ինչպես և անցած ամռանը, ես բացարձակ հանգիստ վիճակում եմ։ Ամեն ինչ բաց է ինձ համար, բայց այս ամենը կարող է ավարտվել 12 ամիս կամ 15 օր հետո: Ես ստացել եմ մի քանի լավ առաջարկներ: Ինձ չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում իմ որոշման մասին»,- նշել է Բուֆոնը։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
