Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը». Արթուր Ղազինյան

170
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 17:30
«Խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ Ձեզ հետ, պարոն Փաշինյան, դուք լիբերալ չեք, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ չեք, քանի որ այդպիսին լինելու համար պետք է ունենալ գաղափար, հավատամք, արժեք ու սկզբունքներ։ Ցենտրիստ լինելու մասին նույնիսկ չմտածեք, քանի որ չունեք պետության ու պետականության ընկալում, արժևորում ու կարևորում, չափից դուրս անկանխատեսելի եք, տարերային, անվստահելի ու անկայուն գործընկեր եք ներքին և արտաքին գործընկերների համար։ Նույնիսկ մի էլ մտածեք գաղափարախոսությունների մասին։ Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար։ Նորից խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը, մինիմալ պատկերացում կազմել պետության և իրավունքի մասին, քաղաքական հոսանքների ու գաղափարախոսությունների մասին, քանի որ Ձեր նշած «քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտության հետ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, վստահ եք, որ գոյություն ունի «քաղաքացիական քաղաքական ուժ», ապա մի հապաղեք, անմիջապես սկսեք այդ հոսանքի դոկտրինալ հիմքերի մշակման և ակադեմիական զարգացման աշխատանքները։ Ձեզ մեծ ապագա է սպասում գիտության ոլորտում, մի թաքցրեք Ձեր «տաղանդը», իրացրեք այն հանուն մարդկության և համաշխարհային քաղաքակրթության»։