Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«2008-ին՝ ընտրությունների օրը օճառազգի հովոն և ալրաղացի լյովը աներևակայելի խարդախություններ, ծեծ ու ջարդ էին կազմակերպել». Զոյա Թադևոսյան

363
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 23:20
«2008-ին՝ ընտրությունների օրը օճառազգի հովոն և ալրաղացի լյովը աներևակայելի խարդախություններ, ծեծ ու ջարդ էին կազմակերպել». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2008թ. փետրվարի 20-ին, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն սկսվել էր քվեաթերթիկների վերահաշվարկը, զանգ ստացա: Զանգահարողը չներկայացավ, խնդրեց անպայման մասնակցել Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված տեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկին: Ասաց. «Այդ տեղամասի պարկում «ռումբ կա»»:

Ընտրությունների օրը այդ տեղամասում օճառազգի հովոն և ալրաղացի լյովը աներևակայելի խարդախություններ, լցոնումներ, ծեծ ու ջարդ էին կազմակերպել:
Հաջորդ օրը՝ առավոտյան տեղում էի՝ առանց ԿԸՀ նախագահի հանձնարարականի: Ինձ չէին սպասում: Հետո սկսվեց «Վերգոյի որդիների արկածները» ֆիլմը (ի դեպ, այնտեղ էր նաև ԱՄՆ դեսպանորդ Փենինգթոնը):

Առաջինը բացեցին իրենց դրածո թեկնածուի կողմից նշված պարկը, որում խախտումներ չկային, չնայած գրանցամատյանում նշված էր այն տեղամասը, որն իմ թիրախն էր: Խախտումը գրանցեցի: Եկավ «ռումբի» հերթը: Մեկ էլ սկսվեց էպիդեմիան. մեկի փորն է ցավում, մյուսը ուշաթափվեց, նախագահին շտապ օգնության մեքենայով տարան...
Տեղիցս չեմ շարժվում: Մի կերպ հանձնաժողովի քվորում հավաքեցի ու պարկը բացեցի (իրավունք չունեի): Վրան դրված էր սերժի քվեաթերթիկների կապոցը: Պատռեցի և կապոցից հանեցի Լևոն Տեր-Պետրոսյանի քվեաթերթիկները: սերժ գոյություն չուներ...
Լուրը հասել էր ԿԸՀ, բանդիտական այլ շրջանակներին:
Դուռը բացվեց և վերահաշվարկի սենյակ խուժեցին ալրաղացի լյովիկի բանդիտները՝ նրա ուղեկցությամբ, լրագրողներ Հ1-ից, Շամշյան և այլն: Եկել էին պարկը գողանալու: Հանգիստ կանգնած նայում եմ ներկաներին, հետո խնդրում եմ դուրս գալ, չխանգարել վերահաշվարկին: Լևոնին եմ խնդրում, որ վերցնի իր բանդիտներին ու գնա, թողնի աշխատեմ: Նայեց աչքերիս մեջ (երևի մտածում էր գելի սիրտ եմ կերել) ու կարծես ուզում էր դուրս գալ սենյակից՝ Շամշյանը լուսանկարեց: Ալրաղաց-պարոնը ձեռքը գցեց սեղանին դրված շշին, որ հարվածի Շամշյանին: Շամշյանին փրկեցի, պարկը գողացան, Փենինգթոնն էլ էր ծլկել:
Կողքի սենյակում արդեն ոստիկանները քրեական գործ էին «կարել» ինձ վրա:
Երեկոյան Հ1- ի լուրերով այդ մասին հայտարարեցին, հետո դատախազությունը դիմեց ԿԸՀ ինձ անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: ԿԸՀ-ն, ցավոք, մերժեց: Շատ կուզեի, որ գործ հարուցվեր...
Փենինգթոնը երկար ժամանակ զանգահարում էր, հետաքրքրվում էր իմ ճակատագրով:
Այս պատմության հանցագործ հերոսներից մեկն այսօր մարդասպանին հերոս է անվանում:
Հերոսությունը, փաստորեն, նույնական է պետական դավաճանությանը, ոճրագործությանը...
Պատրա՞ստ ենք մենք՝ ՀՀ պատիվ ու արժանապատվություն ունեցող քաղաքացիներս, նորից ու նորից հանդուրժելու այդ տականքներին մեր կողքին»: