ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը՝ Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ
![]() ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի Եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը: «Ինչո՞ւ որոշեցինք խաղալ Բաքվում։ Որովհետև այնտեղ մարդիկ են ապրում: Նրանք ստիպված են դիտել հանդիպումը, որը սկսվում է երեկոյան ժամը 11-ին, սակայն ոչ ոք չի բողոքում։ Եթե Ադրբեջանից երկու թիմ խաղար Լոնդոնում, ոչ ոք պահանջներ չէր էլ ներկայացնի։ Մեկուկես տարի առաջ մենք որոշեցինք, որ հանդիպումը տեղի կունենա Բաքվում՝ ժամանակակից 70-հազարանոց մարզադաշտում։ Անգլիայում միայն մեկ մարզադաշտ կա, որ դրանից մեծ է։ Պետք է զարգացնել ֆուտբոլն ամենուր, ոչ միայն Անգլիայում կամ Գերմանիայում»,- նշել է Չեֆերինը։ Հիշեցնենք՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ն 4:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին՝ նվաճելով գավաթը։ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմեկնեց Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
