Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Աղիքային վարակով ու թոքաբորբերով հիվանդերի կտրուկ աճ է գրանցվել

321
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 16:10
Աղիքային վարակով ու թոքաբորբերով հիվանդերի կտրուկ աճ է գրանցվել

Աղիքային ինֆեկցիաների ու վիրուսային թոքաբորբերի կտրուկ աճ է գրանցվել Գյումրիում: Եթե նախորդ տարիներին աղիքային վարակները սկսվում էին հուլիս-օգոստոս ամիսներին, ապա այս տարի այդ հիվանդություններն ավելի արագ տեմպով են սկսել զարգանալ՝ մայիսի վերջերին ու հունիս ամսվա սկզբին: Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում այս պահին աղիքային վիրուսով ինչպես նաև վիրուսային թոքաբորբով շուրջ 10-15 հիվանդ է խնամվում:

Ներկայացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը: