Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

260
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 16:45
Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Հունիսի 14-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգելից վերաբերմունք է դրսևորել հասրակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:
Նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։