Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկներ են տուժել

895
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 15:40
Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկներ են տուժել

Անթալիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 11 մարդ, որից 7-ը՝ զբոսաշրջիկ՝ ՌԴ-ից ու Ուզբեկստանից: Այդ մասին հայտնել է Habertürk-ը: Միմյանց են բախվել ավտոբուսն ու հանդիպակաց եկող մեքենան: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց մի մասի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսներ են եղել նաև մեկ այլ՝ Իտալիայում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածների մեջ: