Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառման ծրագիրը

748
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 22:25
Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառման ծրագիրը

Հունիսի 17-ը հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այդ օրը մեծ շուքով նշվելու է նաև բանաստեղծի ծննդյան 95-ամյակը:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 12:00-ին, Պարույր Սևակի տուն-թանգարանում: Ելույթ կունենան «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան), «Պոեզիայի թատրոն» թատերախումբը, Գ. Գինոսյանի «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Տեղի կունենա նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիայի սաները, որոնք օրվա ընթացքում Պարույր Սևակի տան այգում նկարակալների վրա դրված կտավներին կվերարտադրեն այգու բնապատկերը:

Հյուրերի թվում կլինեն պաշտոնատար անձինք, ուսանողներ, դպրոցականներ, համայնքի բնակիչներ և մի խումբ մտավորականներ՝ գրականագետներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ: