Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի սոցցանցային պատերազմը

907
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 17:35
Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի սոցցանցային պատերազմը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և Մեծ Բրիտանիայի իշխան Հարրին հատուկ մասնագետի են վարձել սոցցանցում առաջխաղացման, նոր լսարան նվաճելու համար:

Այդ մասին հայտնի է դարձել Daily Mail պարբերականին: Նոր աշխատակիցն իր պարտականությունների կատարմանը կանցնի մինչև Մեգան Մարքլի՝ հետծննդյան արձակուրդի ավարտը: Այժմ դքսուհու @sussexroyal–ի էջն ունի 8,5 մլն բաժանորդ: Իսկ Քեյթ Միդլթոնի՝ 2015թ. բացված Instagram @kensingtonroyal էջի բաժանորդների թիվը 9,2 մլն է:

Մեգան Մարքլը հանրաճանաչությամբ Քեյթ Միդլթոնին գերազանցելու գործին կներգրավի 700 հազար հոգու: Պարբերականի պնդմամբ՝ ամուսնական զույգերի միջև մրցակցությունն ակնհայտ է: Մասնավորապես, Մարքլն ու Հարրին իրենց հարսանեկան հին լուսանկարը հրապարակեցին այն ժամանակ, երբ Քեյթ Միդլթոնն ամուսնու հետ մասնակցում էր Chelsea Flower Show փառատոնին:

Daily Mail-ը նկատել է, որ Մ. Մարքլի սոցցանցային մտահոգությունը փոքր-ինչ տարրօրինակ է, որովհետև դքսուհին ավելի վաղ հայտարարել էր, թե սոցցանցային կախվածությունն ավելին է, քան թմրամիջոցից ու ալկոհոլից կախվածությունը, մինչդեռ դերսանանուհի Մարքլը ժամանակին հիացած էր սոցցանցերով:

Սասեսքի դքսուհին ու նրա ամուսինն իրենց էջը բացել են ապրիլի 2-ին, մինչ այդ բրիտանական ընտանիքի հիմնական նորությունները տարածվում էին արքայազն Ուիլյամի պաշտոնական էջի միջոցով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ էջը հավաքել է 1 մլն բաժանորդ՝ 5 ժամ 45 րոպեում:

Բացի այդ, Vogue ամսագիրը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կին էր համարել Մեգան Մարքլին, մինչդեռ Քեմբրիջի դքսուհի Քեթրինն այդ ցանկից բացակայել է: