Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Փայտածուխի արտադրության բացասական ազդեցությունը առողջության վրա հաստատվել է

385
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 00:10
Փայտածուխի արտադրության բացասական ազդեցությունը առողջության վրա հաստատվել է

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում գործող փայտածուխի արտադրամասերի գործունեության բացասական հետևանքները հաստատվել են: Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարևան այլ համայնքների ցուցանիշներին

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ 20 հազար բնակիչ ունեցող Իջևան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, իսկ 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ: Ազատամուտում բարձր են նաև ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները, հայտնում է «ԷկոԼուր»-ը:

Մանրամասները՝ աղբյուրում: