Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մինչև ե՞րբ... Հասկանո՞ւմ եք պահի լրջությունը». Շարմազանով

243
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 12:00
«Մինչև ե՞րբ... Հասկանո՞ւմ եք պահի լրջությունը». Շարմազանով

ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Իրանի շուրջ վտանգավոր իրադարձություններ են:
Ադրբեջանա-թուրքական 2 զորավարժություն վերջին 1 ամսում: Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև:
Իսկ Փաշինյանի ռեժիմը ԲԴԽ է քանդում, դատական անկախ իշխանությունն անդամահատում ու ներքին կեղծ օրակարգեր առաջ տանում:

Մինչև ե՞րբ.... Հասկանում ե՞ք պահի լրջությունը, թե հեչ պետք էլ չի ձեզ:
Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է:

Հ.Գ.
Երբ իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ:
Երկու դեպքում էլ տխուր է շատ»: