«Այդ սպառնալիքները չի կարելի անտեսել». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանն այս անգամ դատարանում բացահայտորեն սպառնաց դատավորին՝ ճնշում գործադրելով նրա վրա: Նաև՝ սպառնաց բոլորին, ովքեր ընդդիմանում են այսօր իրեն: Եվ այդ սպառնալիքները չի կարելի անտեսել: Եթե, որոշակի աշխարհաքաղաքական դասավորումների արդյունքում Հայաստանում իշխանության գա ամենատարբեր ուժերի ծառայող և ազգային հովանու տակ պատսպարվող խորապես ապազգային նախկին իշխանության նորատեսք արտադրանքը, որն արդեն Փաշինյանի իշխանության թողտվության պայմաններում լրջորեն պատրաստվում է այդպիսի հնարավոր սցենարի՝ այսօր հնչող ամենատարբեր անձանց ամենատարբեր սպառնալիքներն անպայմանորեն իրականություն են դառնալու: Ու մինչդեռ Հայաստանի արդեն մեկամյա իշխանություններն ինքնավստահության, անվճռականության և անգաղափարության թավշե ծովում խեղդվում են՝ իրենց անկման պարագայում նոր դեմքով հին ուժն անպայմանորեն ծովն է լցնելու և ողջ նավը, որի անունն է ժողովուրդ: Հուսանք, որ այդպիսի սցենարն իրականություն չի դառնա, բայց հուսալը քիչ է: Դրա դեմ պետք է պայքարել, իսկ պայքարող՝ Հայաստանի իշխանությունում ակնհայտորեն չկա: Այսպիսի ընթացքով առաջիկայում լուրջ ցնցումներն անխուսափելի են դառնալու»: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54