Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է կաշառքներ պահանջել. «Ժամանակ»

176
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 10:05
6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է կաշառքներ պահանջել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է և բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից և հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին։ Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։

Նշենք, որ Դավթյանը մինչև հեղափոխությունը հենց Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի հովանավորյալն էր»:

Մանրամասները՝ թերթի համարում: