Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նոր բեմականացում. ինչո՞ւ է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը. «Ժամանակ»

317
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 10:00
Նոր բեմականացում. ինչո՞ւ է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իբրև թե վայր է դնում իր մանդատը և դադարեցնում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդաշարը: Սրա պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը: Բայց Ուրիխանյանը ոչ մի կերպ չի հրաժարվի պատգամավորական մանդատից:

Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա, որպեսզի հազարավոր մարդիկ իրեն խնդրեն վայր չդնել մանդատը։ Ինքն էլ դա ներկայացնի Ծառուկյանին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է նրա ղեկավարած խմբակցությունում»:

Մանրամասները՝ թերթի համարում: