Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ վեհ առաքելությամբ է ֆրանսահայ փաստաբանը եկել՝ պաշտպանելու հանցագործ Քոչարյանին». Լիզա Ճաղարյան

354
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 05:10
«Ի՞նչ վեհ առաքելությամբ է ֆրանսահայ փաստաբանը եկել՝ պաշտպանելու հանցագործ Քոչարյանին». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը գրել է. «Ֆրանսիայից եկած փաստաբանին էի կիսատ-պռատ լսում ու հիշում Հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան, Ռուսաստանից հրավիրված Օլեգ Յունոշևին։
Ինչո՞ւ հիշեցի․ կրկին մեղադրյալ քոչարյանի առիթով։
Քոչարյանի հեչ սրտով չէր հանցագործների պատվիրատուների բացահայտման հարցում Յունոշևի հետևողականությունը, ու էնքա՛ն սրտով չէր, որ մի օր էլ հայտարարեց, որ Յունոշևը բոմժ է (ի դեպ, այս բոմժը բարձրաստիճան զինվորականի որդի էր, կարծեմ՝ գեներալ էր հայրը)։
Հիմա մտածում եմ՝ ինչ վեհ առաքելությամբ է ֆրանսահայ փաստաբանը եկել պաշտպանելու հանցագործ քոչարյանին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների։
Չլինի՞ բոմ... չէ, էդ չէի ուզում ասել, ուզում էի ասել՝ Ֆրանսիան թանկ երկիր է, երևի վարկերն ու հարկերը չի կարողանում մուծել»։