Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

ԲՀՊՏ-ներին փոխանցվել է հակահրդեհային նշանակության 4 ամենագնաց

157
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 22:25
ԲՀՊՏ-ներին փոխանցվել է հակահրդեհային նշանակության 4 ամենագնաց

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ հիմնադրամի հետ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է ունեցել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության աշխատանքներում։
Դեվիդ Մորիսոնն էլ իր կողմից է գոհունակություն հայտնել 10 տարվա արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել CNF հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով ձեռք բերված հակահրդեհային սարքավորումներով հագեցած 4 ամենագնացների՝ ԲՀՊՏ-ներին (Բնության հատուկ պահպանվող տարածքներին) հանձնման արարողությունը։