Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաերթ Հրազդանում. հետիոտներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում

345
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 20:40
Վրաերթ Հրազդանում. հետիոտներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում

Երեկ՝ հունիսի 13-ին, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Քարվանսարա» կոչվող շինության դիմաց՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գեղամ Հայրապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամամբ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղում մահացածը եղել է Հրազդան քաղաքի բնակիչ, 79-ամյա Սերյոժա Ջառահյանը, իսկ հիվանդանոցում մահացածը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 75-ամյա Սիմոն Պողոսյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հայրապետյանը աշխատում է Գազպրոմ Արմենիա ընկերության Չարենցավանի գազի սպասպարկման բաժնում՝ որպես օպերատոր:

Վրաերթ Հրազդանում. հետիոտներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում