Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու

107
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 18:35
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը քիչ առաջ կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ Մարտի 1-ի գործով տուժողի՝ ծանր մարմնական վնասվածք ստացած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր մեկ անգամ մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը, ինչից հետո Սեդա Սաֆարյանը այլ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Այնուհետև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նաեւ Քոչարյանի պաշտպանները: