«Դժվար է չհամաձայնել առաջադրված թեզերի հետ». Հովհաննես Մանուկյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիտարկում Հայաստանում տեղական ընտրությունների մասին. երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը, խոսելով Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, արեց ընդհանրական երկու դիտարկում. Դժվար է չհամաձայնել առաջադրված թեզերի հետ, հատկապես տեղական ընտրությունների ապաքաղաքական լինելու անթույլատրելիության հետ, սակայն համամասնական ընտրակարգն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս կարևոր խնդրի լուծման համար: Բանն այն է, որ անկախ Հայաստանի նոր Սահմանադրության ուժով հիմնված տեղական ինքնակառավարման համակարգի ընտրված մոդելը մի մեծ թերություն ունեցավ ի սկզբանե: 1996-ի օրենքը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին սահմանեց մի կարգ, որը հնարավորություն էր ստեղծում տարիներ հետո համայնքային ընտրությունների սինխրոն ընթացքի խաթարման, ինչը և ցավոք տեղի ունեցավ: Քանի որ ոչ բոլոր համայնքներում էին ՏԻՄ մարմինները գործում իրենց սահմանադրական իրավասությունների ողջ ընթացքում (հրաժարականներ, լիազորոությունների դադարեցման այլ հիմքեր) և տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ, իսկ նոր ընտրված մարմիններն սկսում էին գործել եռամյա նոր ժամկետով (1995թ. առանց փոփոխությունների Սահմանադրությամբ սահմանված ժամկետը 3 տարի էր) տարիներ անց Հայաստանում վերացավ համաժամանակյա տեղական ինքնակառավարման ընտրությունների օր քաղաքական երևույթը: Որպես հետևանք տեղական ընտրությունները ժամանակի ընթացքում դադարեցին լինել համապետական քաղաքական միջոցառում, իսկ փոքր համայնքներում դրանք վերածվեցին պարզապես «թայֆաների» մրցույթի: Ի՞նչ է անհրաժեշտ անել: Առաջինը, ինչն անհրաժեշտ է անել, դա օրենսդրորեն տեղական ընտրությունների համաժամանակյա անցկացման համար իրավական հիմքերի ստեղծումն է՝ միաժամանակ անցում կատարելով համամասնական ընտրակարգին: Սա ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանի քաղաքական համակարգի ամրապնդման և առավել առողջ ինքնակառավարման համակարգ ունենալու համար հետևյալ պատճառաբանություններով․ Բնականաբար, նման ընտրությունները հնարավոր են միայն ողջամտորեն խոշոր համայքներում, քանզի 50 բնակիչ ունեցող գյուղերում որևէ քաղաքական մոդել ջախջախվելու է «գեղամեջի» խաչմերուկ չհասած: Այդ պատճառով պետք է նոր թափով շարունակել համայքների խոշորացման գործընթացը»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00