Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը՝ հունիսի 17-ին

292
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 16:15
Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը՝ հունիսի 17-ին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին:

Տոնին՝ առավոտյան ժամը 9:30-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Սրբազան արարողության ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ