Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Քոչարյանի աջակիցներին պիցցաներ բաժանեցին

164
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 14:20
Քոչարյանի աջակիցներին պիցցաներ բաժանեցին

Վերաքննիչի բակում հավաքված Ռ. Քոչարյանի աջակիցներին «Տաշիր»-ի պիցցաներ բաժանեցին։

Քոչարյանական կողմի ցուցարարները նշում են, որ սնունդը գնել են իրենք․ ոչ ոք չի հովանավորել․ «Գումար ենք հավաքել, գնել ենք։ Ոչ ոք ո՛չ հովանավորել ա, ո՛չ ասենք՝ ինչ-որ կողմնակի հովանավորչություն ունենք։ Նամանավանդ «Տաշիր պիցցա»-ի աջակցությունը հաստատ չունենք»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Անդրադառնալով հովանոցներին և սառցախցիկներին, որոնք ամեն ակցիայի ժամանակ իրենց հետ բերում են, ցուցարարներից մեկը նշեց․ «Հովանոց, ջուր գնելու և մնացած բոլոր այլ անհրաժեշտ իրերը մի անգամ գնում ենք և բավականացնում ա ամբողջ ժամանաակահատվածին»։