Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ստեփանակերտում կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը

347
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 17:40
Ստեփանակերտում կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը

Այս տարի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը, Արցախում Երևանի մշակութային օրեր կանցկացվեն: Միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին՝ Արցախի անկախության տոնին ընդառաջ, Ստեփանակերտի հրապարակում ՀՀ կառավարության աջակցությամբ կկազմակերպվի Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մեծ համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները՝ նրա մասնակցությամբ: