Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Յուրի Խաչատուրովի պաշտպանը ևս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

113
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 11:15
Յուրի Խաչատուրովի պաշտպանը ևս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Նշենք, որ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին:

Այսօր նշված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ բողոքի վերաբերյալ իրենք որևէ փաստական տվյալ չունեն, թե ինչ հիմքերով է այն մակագրվել դատավոր Դանիելյանին։ «ԲԴԽ կողմից սահմանված կարգով գործերի բաշխման կարգը խախտելն ինքնին կասկածներ է առաջացնում օրինական դատարան լինելու հետ կապված։ Բողոքի Ձեզ մոտ հայտնվելը չի նշանակում, որ Դուք այդ բողոքով օրենքի հիման վրա ստեղծված դատարան եք, որ այդ բողոքը քննեք, որովհետև մակագրության և Ձեզ նոտ հայտնվելու ընթացակարգը բացակայում է, և դատարանը մեզ այդ հարցում որևէ պարզաբանում չի տվել։ Այս իմաստով, ես կարծում եմ, որ դուք ՍԴ դիմելու և քրգործի վարությը կասեցնելու համար պատշաճ դատավոր չեք և այդ հիմքով ես միանում եմ իմ գործընկերոջ ներկայացված միջոնրդությանը․ ես Ձեզ բացարկ եմ հայտնում և միջնորդում եմ հայտնեք ինքնաբացարկ»,- ասաց Պողոսյանը։