Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հունիսի 14-ն արյան դոնորի միջազգային օրն է

590
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 11:35
Հունիսի 14-ն արյան դոնորի միջազգային օրն է

Այսօր նշվում է արյան դոնորի միջազգային օրը: Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819-ին՝ Անգլիայում: Արյան դոնորների օրը հունիսի 14-ին նշելու որոշումն ընդունվել է 2005-ին՝ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի ժամանակ:

1933-ին Երևանում Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմամբ հիմք է դրվում Հայաստանի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի պատմությանը: Երևանում 1947թ. մարտի 17-ին Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը 1993թ. վերանվանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի (ԱԿ):

Այս տարի օրվան նվիրված միջոցառումների և արշավի կարգախոսն է «Անվտանգ արյուն բոլորի համար»։