Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երկրաշարժ Հայաստանում

254
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 09:35
Երկրաշարժ Հայաստանում

Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780 աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: